Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մարտի 24-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նորաշեն գյուղից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2020 թ. աշնանից 2021 թ. մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերում կայանված ավտոմեքենաներից կատարել է գողություններ: Գողացել էր պահեստային անվադող, գործիքներ, տնտեսական ապրանք, պահեստամասեր, էլեկտրական մարտկոց և փող:
Կատարվում է քննություն։




























