Խոլերայի համաճարակը շատ արագ տարածվում է ԱֆղանստանիՔանդահար նահանգում: Ներկայումս հիվանդացության արդեն մի քանի հազար դեմք է արձանագրվել: Այս մասին հայտնել է նահանգի վարչության առողջապահության վարչության պետ Ահմադուլա Ֆաիզին:

Նրա խոսքով, վերջին 2 ամսում մի քանի տսնյակ երեխաներ են մահացել այդ վտանգավոր հիվանդությունից, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Բժշկի խոսքով, հիվանդների 80 տոկոսը մինչեւ 5 տարեկան երեխաներ են:

Համաճարակի հիմնական պատճառն, ըստ Ֆաիզիի, հակասանիտարական վիճակն է աֆղանական ընտանիքներում, որտեղ ծծկեր երեխաներին չլվացած ծծակներ են տալիս, շատ բնակավայրերում բացակայում է խմելու ջուրը, նաեւ բնակիչները տեղյակ չեն հիգիենայի տարրական կանոններին:

Բժշկական անձնակազմը շատ հաճխ չի կարողանում հասնել այդ շրջան` այդտեղ ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով: