Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի երրորդ ալիքի սկզբնական փուլում: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Նա բնակչությանը կոչ է արել հետեւել մասնագետների խորհուրդներին:
Նա նշել է, որ այժմ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար պետք է համալիր միջոցառումներ անցկացնել:
Իմունաբան Բիձինա Քուլումբեգովայի կանխատեսմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը եւ վարակվածների թվի աճը կսկսվի ամռանը: Միեւնույն ժամանակ, համարվում է, որ այդ ալիքն այդքան մասշտաբային չի լինի, որքան անցած աշնանն էր:
Վրաստանում մարտի 26-ին հայտնաբերվել է վարակման 419 նոր դեպք:





























