Աֆղանստանում ԱՄՆ հատուկ հանձնակատար Զալմայ Խալիլզադը մեկնել է Թուրքիա եւ տարածաշրջան: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը` կոչ անելով աֆղանական կողմերին արագացնել բանակցությունները՝ երկրում հակամարտությունը դադարեցնելու համար, հաղորդում է Reuters- ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացնում, թե արդյոք ինքը կկարողանա մինչեւ մայիսի 1-ը լուծել Աֆղանստանում ամերիկյան վերջին 3500 զինծառայողների դուրսբերման հարցը, ինչը 2020թ. համաձայնեցվել էր թալիբների հետ՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։
Բայդենի վարչակազմը ձգտում է մեծացնել միջազգային ճնշումը «Թալիբան»-ի եւ ԱՄՆ-ի կողմից աջակցվող նախագահ Աշրաֆ Հանիի կառավարության վրա` նախքան վերջնաժամկետի լրանալը խաղաղության համաձայնության եւ հրադադարի հասնելու համար:
Ուրբաթ օրը «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ կվերսկսի ռազմական գործողությունները օտարերկրյա ուժերի դեմ, որոնց մնալու ժամկետը ավարտվում է ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» համաձայնագրին համապատասխան, եթե նրանք շարունակեն սահմանված ժամկետից երկար մնալ:
Բայդենը հինգշաբթի օրը հայտարարել է, որ դժվար կլինի պահպանել ժամկետը, որը պահանջում է նաեւ մոտ 7000 դաշնակից ուժերի դուրսբերում:





























