Վրաստանի Ամբրոլաուրի շրջանում հունիսի 17-ի գիշերը 3,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02։42-ին։

Ցնցումները զգացվել են նաեւ Քութայիսիում, սակայն նախնական տվյալներով ավերածություններ չեն եղել։