Սաուդյան Արաբիայի թագավորության Կիեւում գտնվող դեսպանատունը հունիսի 16-ին շրջափակել է բողոքի ելած FEMEN ավտոշարասյունը:
Նման կերպ FEMEN-ի ակտիվիստուհիներն իրենց համերաշխությունն են հայտնել Սաուդյան Արաբիայի կանանց, որոնք այսօր` հունիսի 17-ին բողոքի ակցիա են կազմակերպելու ընդդեմ կանանց կողմից մեքենա վարելու արգելքի:
Թոփլես ակտիվիստուհիները հիջաբներով մեքենաներից կարգախոսներ են դուրս պարզել. «Կանանց` մեքենաներ, տղամարդկանց` ուղտեր», «Կանայք են վարում», «Let`s drive», «Wild morals»:
Ակցիայի վերջում, ակտիվիստուհիները Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքի ուղղությամբ նետել են մտրակներ, որոնցով այդ երկրի իշխանությունները տղամարդկանց կոչ են անում ծեծել իրենց կանանց` ղեկին նստելու համար, հաղորդում է MIGnews.com-ը:































