Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին տեղափոխող ինքնաթիռն ուրբաթ արտակարգ վայրէջք է կատարել երկրի հարավ-արեւելքում: Այս մասին հայտարարել է HABERTÜRK հեռուստաալիքը:
Անկարայից Սիրնակ թռնող ինքնաթիռում օդում անսարքություն էր նկատվել: Օդաչուները որոշում են կայացրել շտապ վայրէջք կատարել օդանավը Մալաթիայում:




























