ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ պաշտոնանկությունների շարքը բացել էր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Լքելով պաշտոնը՝ Այվազյանը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ էության, իշխանություններին մեղադրելով երկրի շահերին հակասող քաղաքականություն իրականացնելու մեջ: Վարչապետի պաշտոնակատարը փորձել էր Այվազյանից բացատրություններ պահանջել, մինչ այժմ՝ անարդյունք:
Այվազյանի նախորդը՝ Զոհրաբ Մնացականյանը, թողնելով իր պաշտոնը, նույնպես Փաշինյանին եւ նրա թիմին մեղադրել էր ճշմարտությունից պարբերաբար շեղվելու մեջ:





























