Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շարունակում է ԼՂ հակամարտության ժամանակ  ռուսական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման մասին քննությունը, սակայն տվյալներ չի հայտնում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն:

Նա նշել է, որ դատախազությունն ապահովում է այդ հարցով օրինական որոշման ընդունումը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել  է Հայաստանի օդային տարածքում:

Զոհվել է անձնակազմի երկու անդամ, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքով:

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահմամբ է խոցել ուղղաթիռը, ներողություն է խնդրել եւ ՌԴ-ին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել: