Գեղարքունիքի մարզում, հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գեորգի Մալխասյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կողաշրջման հետևանքով Գ. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մալխասյանն աշխատում է «Մալխասյան Գեորգի» ԱՁ տնօրեն։



























