Սյունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտուշ Հակոբյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 214.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։