Հայ երիտասարդ մասնագետներին նիդեռլանդական Metris BV ընկերության ջանքերով հնարավորություն է ընձեռնվել 2021 թ.-ից մասնակցելու եվրոպական Horizon 2020 ծրագրի շրջանակում կատարվող գիտահետազոտական ծրագրին:

Ծրագիրը, որը կոչվում է «Սերոտոնին և դրանից այն կողմ», կատարվելու է Նայմեղեն քաղաքի Ռադբուդ համալսարանի (Radboud University) հետ համատեղ: Ծրագրի նպատակն է երիտասարդ գիտնականներին բարձր մակարդակի ուսուցում ապահովել սերոտոնինի, նեյրոզարգացման, նյարդահոգեբուժության և նյարդոտեխնոլոգիաների ոլորտում:

Հատկապես, Metris BV ընկերությունում կատարվող աշխատանքն ուղղված է լինելու սերոտոնինի կապը գիտակցության (cognition) հետ պարզելուն: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ վեբ-կայքից կամ նամակ ուղղելով Լևոն Բաղդասարյանին ([email protected]):

Այս ծրագրերի շրջանակներում նախատեսվում է 2 ասպիրանտի (PhD student) ընդգրկում: Այդ երկու տեղերն են (տե’ս վերոնշյալ վեբ-կայքը)՝ ESR 6: Impact of brain serotonin deficiency on PFC development and behaviour in postnatal life ESR 15: Touchscreen-based assessment of PFC-dependent cognition in rodents in the homecage

Դիմորդները պետք է ունենան մագիստրոսի աստիճան կենսաբանության կամ ֆարմակոլոգիայի բնագավառում:

Մեծ առավելություն կտրվի հաշմանդամություն ունեցող անձանց: Նախընտրություն է տրվելու նրանց, ովքեր կարող են ծրագրավորել, քանի որ գործ են ունենալու նոր տիպի հետզոտական սարքը ծրագրավորելու հետ:

Դիմորդները պետք է վարժ տիրապետեն գրավոր եւ բանավոր անգլերենի: Մասնակցության համար կարելի է դիմել Horozon 2020 EU՝ վերոնշյալ կայքի միջոցով: Ընտրությունը կատարվելու է 2 փուլով, 3 քայլով օգոստոսի վերջին (մանրամասների համար տե՛ս վերոնշյալ կայքը):