ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատասխանել է Աֆղանստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հարցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արդյո՞ք մենք դուրս կբերենք զորքերը: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ-ն անհապաղ կդիտարկի Տաջիկստանին օգնության հնարավորությունը՝ Աֆղանստանից գրոհայինների հարձակման դեպքում:

Նա նաեւ հայտարարել է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը նշանակում է, որ ԱՄՆ-ն ճանաչում է այդ երկրում իր պարտությունը: