Հայաստան բերված Նիկոլ անունով պրոյեկտն Արցախը հանձնելու համար էր, հաջորդ քայլը Սյունիքի միջանցքն է և Տավուշի ու Արարատի մարզից որոշակի հատվածներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը։

«Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կործանումն է։ Հայաստանի անվտանգության երաշխավորը միշտ եղել է հայոց բանակը և սպաները, որոնք շարունակում են ընդդիմանալ Նիկոլ պրոյեկտին, նրանց պետք էր հեռացնել։ Խաչատուրը և իր ամբողջ ընտանիքը պայքարել է հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատագրման և չէին կարող համերաշխ ընկերություն անել սրա հետ»,- ասաց նա։

Փորձագետի կարծիքով՝ այժմ շատ ճկուն ձևով քարուքանդ է արվում բանակը։

«Բանակն ունի հայ մարդու աջակցության կարիքը։ Հայ մարդը պետք է կանգնի բանակի թիկունքին։ Թիկունքը ելակի մատակարարումը չէր, թիկունքը մեր ազգային ներուժն է, մեր պայքարի ցանկությունը և նվիրումը։  Եվ բանակին այդ աջակցությունն է պետք, որ կարողանա սթափվի՝ մի կողմ դնելով իշխանազավթների սրիկա հրահանգները»,- ընդգծեց Գևորգ Գևորգյանը։

Ըստ Գևորգ Գևորգյանի՝ սեղանին դրված է Հայաստան ունենալու կամ չունենալու հարցը։

«Այն մարդը, որն իմ երկիրը վտանգում է, իմ արժանապատվությունը վտանգում է, ոչնչացնում է իմ արժեհամակարգը և արժանապատիվ կյանքը, ես երբեք իր հետ չեմ կարող ձեռք ձեռքի տալ։ Այս իշխանազավթը պետք է ենթարկվի ամենավատ ու չլսված պատասխանատվության պետական դավաճանության և հայ ժողովրդի դեմ գործած իր ցեղասպան քաղաքականության համար։ Դրսում պետք է գեներացնել բոլոր ուժերը ու կռվել։ Սա եկել է փողոցից, փողոցում էլ պետք է իրեն լարել, որ հեռանա»,- հավելեց Գևորգ Գևորգյանը։