Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած BMW մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Գ. Նիկողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն:
 Բախման հետևանքով BMW-ն դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: 
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: