Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի գյուղմթերքի շուկայի տարածքում ծառայություն կատարելիս, գողության կասկածանքով, բերման են ենթարկել երեք երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնում նրանք խոստովանել են, որ ցանկացել են շուկայի տարածքի սուրճի ապարատներից գողություն անել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից նկատվել և բերման են ենթարկվել: Անձնական զննությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել են լինգ և մուրճ: Բերման ենթարկվածները հայտնել են, որ գործիքները վերցրել էին սուրճի ապարատները բացելու նպատակով:

Հայտնաբերված իրերը վերցվել են փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր: