Հուլիսի 21-ին, ժամը 21։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հյտնում են, որ դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ավտոմեքենայի վրա ընկել են ծառից պոկված ճյուղեր։

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծառի կոտրված ճյուղերը։