Ամերիկյան «Ատլանտիս» տիեզերանավը իր վերջին թռիչքն է սկսել դեպի միջազգային տիեզերակայան:
Նախօրեին այն հաջողությամբ թռել է Կանավերալ հրվանդանից: Լեգենդար տիեզերանավի վրա են գտնվում վեց աստղագնացներ, հաղորդում է Vesti.ru-ն: Նավը միջազգային տիեզերակայան կհասցնի ռուսաստանյան «Ռասսվետ» մոդուլը:
Ինչպես հաղորդում է Նորությունների ռուսական ծառայությունը, տիեզերանավի մեկնարկին Կանավերալ հրվանդանից հետեւել են 40 հազար մարդ: Զբոսաշրջիկները մի քանի ամիս հատուկ տոմսեր ին գնում, որոնք թույլ կտային մտնել տիեզերակայանի տարածք:
«Ատլանտիսը» չորրորդ ամերիկյան մաքոքն է: Դրա շահագործումը սկսվել է 1985թ. սեպտեմբերին: Այն անձնակազմեր, մոդուլներ եւ սարքավորումներ է հասցրել «ՄԻՐ» եւ ՄՏԿ կայաններ:




























