Թուրք հայտնի իրավապաշտպան, լրագրող, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքօլուն Գերմանիայում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով:
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում Գաղթական աշխատավորների միության եւ եւ մի քանի կազմակերպությունների հետ համատեղ անցկացված միջոցառմանը ելույթ ունեցած Ռագըփ Զարաքօլուն կրկին մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության փաստի վրա, ինչպես նաեւ քննադատել Հայոց ցեղասպանությունը հերքելու քաղաքականությունը: Ըստ Զարաքօլուի` հայ ժողովրդի հետ հարցերը լուծելուց հետո Թուրքիայում աշխատել են ասիմիլացնել քրդերին, սակայն քուրդ ժողովուրդը շարունակում է դիմադրությունը:




























