2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է 522 հազար 835 թոշակառու:

Ինչպես հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայակոչելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալները, նրանցից 9,1 հազարը զինվորական թոշակառուներն են, մնացած 518 հազարը՝ ապահովագրական եւ սոցիալական թոշակառուներ:

Ամենից շատ թոշակառուներ բնակվում են Երեւանում՝ ավելի քան 180,7 հազար մարդ, ամենից քիչ՝ Վայոց ձորում՝ 10,3 հազար:

Հայ թոշակառուների միջին թոշակը կազմում է 24,5 հազար դրամ (մոտ 63,1 դոլար):