Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տարածքային կառույցները 2009թ. 9 ամսվա ընթացքում ընդունել եւ քննարկել են 2133 փախստականների դիմումներ: Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստանալու իրավունք է խնդրել 2683 մարդ՝ 38 երկրներից:

Ռուսաստանում ապաստան ստանալու խնդրանքների քանակն ընդհանուր առմամբ աճել է ավելի քան 40 տոկոսով: Հայցվորների մեծ մասը Վրաստանից են՝ 60 տոկոս եւ Աֆղանստանից՝ 30 տոկոս:

Հարկ է նշել, որ Ռուսաստանում ապաստան խնդրող օտարերկրյա քաղաքացիների քանակը գնալով աճում է, իսկ 2007թ.-ից կրկնապատկվել է: Ինչպես հայտնում է ՌԴ ԴՄԾ-ն այս տարի փախստական է ճանաչվել 157 մարդ, իսկ ժամանակավոր կացարան է տրամադրվել 1875 հոգու՝ 21 պետությունից: