Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը, այդ թվում՝ նաեւ ԼՂՀ-ից դիմողները, կազմում է 17 655, ինչը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է 1510-ով: Այս մասին այսօր` մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Նրա ներկայացմամբ, այս տարի «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից դիմում-հայտ է ներկայացրել 11 162 աշակերտ, «Աշխարհագրությունից»` 331, «Ընդհանուր պատմությունից»` 513, «Կենսաբանությունից»`1 766, «Մաթեմատիկայից»`9 290, «Հայոց պատմությունից»`3 272, «Քիմիայից»`1 342, «Անգլերենից»` 7 787, «Գերմաներենից»` 512, «Ֆրանսերենից»`433, «Իսպաներենից»`18, «Իտալերենից»`5, «Պարսկերենից»`1, «Ֆիզիկայից»`4 099, իսկ «Ռուսաց լեզվից»`1 047 աշակերտ: Երեւանի դիմորդների թիվը 6 160 է, իսկ ԼՂՀ-ի դիմորդների թիվը` 876:

Ըստ Գ. Մանուկյանի, արդեն հաստատվել են միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների. «Կենսաբանություն» «Ընդհանուր պատմություն» «Աշխարհագրություն» առարկանների միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ին, «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը`հունիսի 4-ին, «Ֆիզիկա» առարկայինը` հունիսի 8-ին, «Օտար լեզու» առարկայի քննությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն)` հունիսի 11-ին, «Մաթեմատիկա» առարկայինը`հունիսի 15-ին, «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներինը` հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայինը` հունիսի 23-ին: