«Հայաստանը խուսափում է ուղիղ պատասխանել՝ ընդունո՞ւմ է արդյոք ղարաբաղյան կարգավորման լրամշակված մադրիդյան սկզբունքները»,- նման կարծիք է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը:

«Զարմանք է հարուցում, որ հայկական կողմը արհամարհում է 2007-ից նախագահների մակարդակով կայացած 9 հանդիպումները եւ այն, որ մշակված մադրիդյան փաստաթուղթը կողմերին է հանձնվել հենց կողմերի մոտեցումների եւ դիրքորոշումների հիման վրա»,- ասել է Պոլուխովը:

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում, հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող բանակցությունների էությունը, եւ օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ բոլոր մակարդակներում ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար: