Մայիսի 15-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մայրը` Վարդանուշ Հախումյանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 17-ին, ժամը` 18:00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (ք. Երեւան, Կոզեռնի փ.15), հուղարկավորությունը` մայիսի 18-ին, ժամը` 14:00 նույն հասցեից:

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 17-18-ը պաշտոնական այցով պետք է մեկներ Հնդկաստան: Այցի շրջանակներում նախատեսվում էին արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումները Հնդկաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: