Մայիսի 16-ին, ժամը 13-ի սահմաններում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Մաշտոցի պողոտա 42 հասցեում գտնվող Սթար սուպերմարկետում տեղադրված է ռումբ, որը կպայթի ժամը 14.00-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել Հայաստանի ԱԱԾ, ՊՆ եւ «1-03» ծառայության հերթապահները:

Դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ինչպես նաեւ փրկարարական ուժերի վարչության եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Դեպքի վայր ժամանած` ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 14.10-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: