Հայաստան է ժամանել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չաուշօղլուն։ ԵԽԽՎ նախագահը, ըստ նախատեսվածի, կհանդիպի ԵԽ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների հետ։

Այսօր, օրվա երկրորդ կեսին հանդիպում է նախատեսված նաեւ Մ. Չաուշօղլուի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

Հիշեցնենք, որ Մեւլութ Չաուշօղլուն Հայաստան է ժամանել երկօրյա աշխատանքային այցով։