Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը պարտություն է կրել Աստրախանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի 6-րդ փուլի 2-րդ տուրում: Հակոբյանը սեւերով պարտվել է ուկրաինացի Պավել Էլյանովին: 2-րդ տուրից հետո Հակոբյանը 0,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:

Մյուս խաղերում Պոնոմարյովը հաղթել է Սվիդլերին, Լեկոն՝ Ալեքսեեւին, Գելֆանդը՝ Մամեդյարովին: Յակովենկո – Հաշիմով, Իվանչուկ — Վան Յու, Ռաջաբով – Ինարկիեւ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով խաղալու է Պյոտր Սվիդլերի հետ: