Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խթան հանդիսանալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի Եվրասիայի հարցերով խորհրդական Գեյբուլլահ Ռամազանօղլուն:
«Հետագա բոլոր բանակցությունները, որոնք վարվելու են նախագահների հանդիպումից հետո, պետք է հաջող լինեն»,- ասել է Ռամազանօղլուն:
«Կողմերը, որոնք շահագրգռվածություն են հայտնում ղարաբաղյան կարգավորման լուծման մեջ, այդ թվում՝ Մինսկի խմբի մասնակիցները, իրականում ոչ միշտ են աջակցում Ադրբեջանին, իսկ այժմ Թուրքիան իրական հնարավորություն ունի լոբբինգ անելու Ադրբեջանի օգտին»,- ասել է Ռամազանօղլուն: Սակայն, նրա կարծիքով, Թուրքիան դժվար թե դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահը: «Հայաստանը երբեք չի տա իր համաձայնությունը»,- ասել է նա՝ նշելով սակայն, որ եթե անգամ Թուրքիայի միջամտությունը չի երաշխավորում հարցի լուծումը, կապահովի Ադրբեջանի շահերը, հաղորդում է ադրբեջանական Trend-ը:




























