Քուվեյթում Հայաստանի դեսպանություն է ստեղծվելու:

Հայաստանի կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հավանություն է տվել «Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը համաձայնել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: