Եվրոպական կենտրոնական բանկը մտադիր է դեպոզիտների ստեղծման հաշվին հակազդել ինֆլյացիայի վտանգին։ Այս մասին «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵԿԲ նախագահ Ժան Կլոդ Տիշեն։
Նրա խոսքով, Գերմանիայի տնտեսական մոդելը ճգնաժամի ընթացքում եվրագոտու այլ երկրների համար պետք է օրինակ դառնա, իսկ Գերմանիայի կառավարությունը պետք է հանդես գա այլ երկրներին խստորեն հետեւող «եվրագոտու ժանդարմի» դերում։
Նշենք, որ ապրիլի 1-ի դրությամբ եվրագոտու 16 երկրներում գործազրկությունը հասել է ռեկորդային՝ 10 տոկոսի։ Սա 1998 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Փետրվարից մինչեւ մարտ արժեզրկումը 0.9 տոկոսից հասել է 1.5 տոկոսի։




























