Այսօր Հայաստանի Ազգային ժողովը հերթական քառօրյան սկսել է իր համար անսովոր պայմաններում։ Բանը նրանում է, որ խորհրդարանականները ստիպված են եղել կառավարությունից խնդրել նրա նիստերի դահլիճը, քանի որ ԱԺ դահլիճն այժմ կապիտալ վերանորոգման մեջ է։
Վերանորոգման գաղափարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահանմյանինն է։ Նա որոշել է ուղիղ եւ անուղղակի կերպով ինտեգրվել Եվրոպային, իսկ դրա համար ԱԺ նախագահի կարծիքով, պետք է սկսել նիստերի խորհրդարանի դահլիճից եւ վերակառուցել այն եվրոպական ոճով՝ քառակուսի ձեւը փոխարինելով օվալով։
Արդյունքում գարնանային նստաշրջանի վերջին երկու քառօրյայում հայ խորհրդարանականները ստիպված են «պաշտպանություն գտնել կառավարությունում», ինչն արդարացիորեն առաջ է բերել օրենսդիր մարմնի աշխատակիցների դժգոհությունը։ Նրանք չունեն աշխատանքային տարրական պայմաններ։ Կառավարության նիստերի դահլիճում չկա ցուցանակ, եւ քվեարկության արդյունքները երեւում են ոչ մեծ էկրանի վրա, որը տեսանելի է միայն վերեւում նստածներին։ Բուֆետն էլ Ազգային ժողովի բուֆետի նման չէ, մի խոսքով, ոչ մի հարմարավետություն։ Այդ էր, երեւի, պատճառը, որ պատգամավորների մեծ մասը, օգտվելով առաջին իսկ ընդմիջումից, շտապեց լքել կառավարության շենքը։




























