Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն այսօր՝ մայիսի 13-ին Երեւանում հայտարարել է, թե ԵԽԽՎ բյուրոն որոշել է դիտորդներ չուղարկել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին:
Ըստ Չավուշօղլուի, ԵԽԽՎ-ում ավանդական մոտեցում կա դիտորդ չուղարկել սառեցված հակամարտությունների տարածքներ:
Դիտորդներ ուղարկելու խնդրանքով ԵԽԽՎ նախագահին դիմել էր Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները ԼՂՀ-ում կայանալու են մայիսի 23-ին: Ղարաբաղի իշխանությունները ցանկանում էին եվրոպացի դիտորդների միջոցով միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչպես են ԼՂՀ-ում ազատ եւ արդար ընտրությունները տարբերվում Ադրբեջանում կայացող գործընթացներից:




























