Թուրքիայում վերջին 5.5 ամսվա ընթացքում 5 հազար 401 գաղթական է ձերբակալվել, այդ թվում` Հայաստանի 7 քաղաքացի:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից IHA գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն` Թուրքիայում ձերբակալված գաղթականները երկիր են ժամանել 40 տարբեր երկրներից: Գաղթականների հիմնական մասը ձերբակալվել են Հունաստան ապօրինի անցնելու փորձի ժամանակ: Ձերբակալվածների մեջ են` Վրաստանի 89, Հայաստանի 7 եւ Ադրբեջանի 7 քաղաքացիներ: Ձերբակալվածների մեջ մեծ քանակություն են կազմում Իրանի, Սիրիայի, Իրաքի, Բանգլադեշի, Սոմալիի, Պաղեստինի, Պակիստանի եւ այլ երկրների քաղաքացիները: