Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ մայիսի վերջ քննարկելու է «Երեւան-Ջուր» ՓԲԸ-ի հայտը՝ Երեւանում ջրի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, առաջիկա օրերին նշանակվելու է հայտի քննարկման օրը:
Նշենք, որ «Երեւան-Ջուրը» փետրվարի 6-ին դիմել է ՀԾԿՀ՝ սակագինը վերանայելու խնդրանքով, որը կարող է աճել 14,3 տոկոսով, 181-ից դառնալով 206,98 դրամ:




























