«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուի ընտրության հարցում մեղքի իրենց բաժինն ունի նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը:
Այնուհետեւ անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե ինքը ԵԽԽՎ նախագահ ընտրվել է , քանի որ հայտնի է իր անկողմնակալությամբ, Զ. Փոստանջյանն ասել է. «Ես, իհարկե, այդ կարծիքը չունեմ, որ նա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել նաեւ այն պատճառով, որ օբյեկտիվ պատվիրակ է»:
Փոստանջյանը նաեւ մտահոգություն է հայտնել Չավուշօղլուի այն նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է ԵԽԽՎ-ում ստեղծել ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ենթահանձնաժողով եւ հավելել է, որ մեր պատվիրակությունը պետք է համապատասխան աշխատանք տանի, որպեսզի Չավուշօղլուն չղեկավարի այդ հանձնաժողովը:




























