Ինտերնետային Google որոնողական համակարգի ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, այսուհետ կարելի է նաեւ հայերենից թարգմանել՝ Armenian ALPHA տարբերակով։ Նշենք, որ հայերենը դարձել է Google Translate-ի 56 լեզուներից մեկը, որով կարելի է թարգմանություններ անել:

Նշենք, որ թեեւ թարգմանության որակն այն չէ, սակայն սա ակնհայտորեն սպասված քայլ է, որը թույլ կտա հայ ուսանողներին ու աշակերտներին՝ իրենց ցանկացած նյութը թարգմանել հայերեն լեզվով:

Google Translate-ի ծառայություններից օգտվելու համար պետք է այցելել http://translate.google.com/ կայքէջ։ Սակայն առավել հարմարավետություն է ապահովում Google Chrome բրաուզերը՝ իր Google Translate հավելվածով (extension):