Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի խնդիրների լուծմանը ողջ Կովկասում։ Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը կարող է նպաստել Կովակսում առկա թնջուկների բացմանը»,- ասել է նա։

Նրա խոսքով, լուրջ ջանքեր են գործադրում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի նախագահները։

Նշենք, որ ՀԱՊԿ անդամներ են հանդիսանում Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։