Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի օգնական Արամ Անանյանը:

Նանյանը, ով Ազգային Անվտանգության ծառայության Սահմանադրական կարգի պահպանման վարչության նախկին պետ, գեներալ Զավե Նանյանի քույրն է, տեւական ժամանակ լուրջ հակասություններ ուներ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

NEWS.am-ի տեղեկություններով, մարզպետի ազատումն ու նոր մարզպետի նշանակումը տեղի է ունենալու Հայաստանի կառավարության եկող շաբաթ կայանալիք նիստում: Որպես նոր մարզպետ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ՝ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի, նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի եւ Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի անունները: