Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողներից կազմված օպերատիվ խումբը Բրյուսել-Մոսկվա-Երեւան չվերթով, Հայաստան է տեղափոխել 29-ամյա Արթուր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2005 թ. մարտի 31-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր.-ի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Արթուր Հ.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն: