Մոսկվան սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխանին։ «Ժամանակն է պայմանավորվելու, մենք նրանց պատասխանին ենք սպասում»,- Վաշինգթոն մեկնելուց առաջ Ռուսաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական էջում գրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Գրառման մեջ նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հաղորդագրությունը փոխանցել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին, եւ որ Վաշինգթոնում եւս կներկայացնի Մեդվեդեւի առաջարկները։
Նշենք, որ նախորդ շաբաթվա ավարտին Սերգեյ Լավրովն այցելել էր Երեւան ու Բաքու եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխանցել ղարաբաղյան հարցի շուրջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անձնական ուղերձը եւ առաջարկները։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Լավրովը հուլիսի 11-ին կժամանի Վաշինգթոն։ Այլ հարցերի թվում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկները։




























