Ինտերնետում հայտնված տեսագրությունը, որտեղ աֆրիկացի զինվորները զվարճանում են եւ կապիկին ավտոմատ հրազեն տալիս, մեծ արձագանք է գտել YouTube-ում եւ սոցիալական կայքերում։

Տեսագրության մեջ աֆրիկացի զինվորները ջունգլիներում իրենց մոտ հայտնված կապիկի հետ զվարճանում են։ Զինվորներից մեկը կապիկին է տալիս AK-74 ավտոմատ հրազենը։ Կապիկը զենքը գրկում եւ պտտվում է, որի ընթացքում ձգանը սեղմվում է՝ կրակահերթ արձակելով։   Սարսափած զինվորներն անմիջապես փախչում են։