ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 11-ին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը զրկվել է իր լեգիտիմությունից, հաղորդում է «France-Presse»-ը: Նա նաեւ հայտարարել է, որ Ասադն անփոխարինելի չէ Սիրիայի համար եւ ԱՄՆ-ը պատճառ չունի նրա կառավարման շարունակման հարցում շահագրգռված լինելու:
Քլինթոնն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդի` հուլիսի 7-8-ը ընդդիմության կողմից վերահսկվող Համա քաղաք կատարած այցից հետո, որի արդյունքում Դամասկոսի եւ Վաշինգտոնի հարաբերությունները հերթական անգամ լարվել են:




























