Հայաստանը եւ Ուկրաինան խորհրդարանների մակարդակով սերտորեն կգործակցեն`  նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վիկտոր Յանուկովիչի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին նշվել է Սերժ Սարգսյանի եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին: Նախագահը հույս է հայտնել, որ պարոն Լիտվինի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարել, տեղեկացնելով Հանդիպման ընթացքում կարեւորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, նաեւ երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում: