Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում սկսել է հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Կառավարության ղեկավարը հանդիպումից տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Մինչ այդ Շառլ Միշելը նման հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ավելի ուշ Բելգիայի մայրաքաղաքում նախատեսվում են եռակողմ բանակցություններ։