Նախորդ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական ծրագրի մասնակիցները հանդիպել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ: Վերջինս պատմել է ԱՄՆ-Հայաստան երկկողմանի հարաբերություններին վերաբերող մի շարք կարեւոր հարցերի մասին, ինչպես նաեւ հակիրճ ներկայացրել ՀՀ առջեւ ծառացած ներկայիս խնդիրները:
Դեսպան Մարգարյանը պատասխանել է կամավորների մի շարք հարցերին ներկայիս գերակայող խնդիրների շուրջ` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հարեւան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ԱՄՆ-ի աջակցությունը եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
«Դեսպան Թաթուլ Մարգարյանը չափազանց տեղեկացված է: Ես ավելին իմացա կարեւոր հարցերի շուրջ հայկական դիվանագիտական մոտեցումների եւ գործընթացների մասին»,- ասել է Ելենա Մայիլյանը, ով իր կամավորական աշխատանքներն իրականացնում է Ամերիկայի Ձայնի հայկական ծառայությունում:




























