Չինացի գիտնականները գրականության լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել են, որ այնպիսի ըմպելիքների օգտագործման դեպքում, ինչպիսիք են սուրճը, թեյը եւ մատեն, կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականություն կա, գրում է LentaRu-ն։
Մասնագետները պարզաբանել են, որ դա տեղի է ունենում հեղուկ ընդունելու ժամանակ կերակրափողի լորձաթաղանթի ջերմային վնասվածքի պատճառով, ինչը հանգեցնում է այդ հիվանդությանը։ Նրանք զգուշացրել են, որ կախված ըմպելիքը կազմող բաղադրիչներից, այն կարող է ոչ միայն կերակրափողի քաղցկեղ առաջացնել, այլեւ կանխել դրա առաջացումը։
Վերանայվել են մեծ թվով հետազոտություններ, որոնք ուղղված են եղել ըմպելիքների եւ բարձր ջերմաստիճանի տաք սննդի միջեւ կապի ուսումնասիրությանը: Շատ դեպքերում ջերմաստիճանի գործոնը բացասաբար է ազդել առողջության վրա, ինչի կապակցությամբ գիտնականները եզրակացրել են, որ տաք ըմպելիքների օգտագործումը կապված է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ։





























