Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 19 098 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Տվյալները ստացվել են ավելի քան 52,3 հազար թեստի արդյունքում: Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը կիրակի առավոտյան դրությամբ հասել է 1 314 603-ի:

Քովիդից մահացել է եւս 38 պացիենտ: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ բոլոր մահացածների թիվն այժմ կազմում է 15 212:

Ապաքինվել է 17 531 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 089 091-ի:

Ներկայում Վրաստանում կա կորոնավիրուսով ակտիվ 210 274 դեպք: Նրանցից 5 850 -ը (հիվանդների ընդհանուր թվի շուրջ 4 տոկոսը) բուժվում է հիվանդանոցներում: 1 146 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 282-ը միացված է ԹԱՕ սարքին: 1 962 մարդ մնում է բժիշկների հսկողության ներքո քովիդ-հյուրանոցներում, իսկ 202 462 -ը բուժվում է տանը:

Կարանտինում գտնվում է 42 քաղաքացի: