Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը լուրջ պատժամիջոցներ կկիրառի նրանց դեմ, ովքեր կխոչընդոտեն սննդամթերքի գնիջեցմանը։

Նա նշել է, որ այս կապակցությամբ հայտարարություններ են արել եւ՛ ֆինանսների, եւ՛ առեւտրի նախարարները։

«Պատիժը խիստ է լինելու։ Վերահսկողությունը շարունակվելու է»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը գնաճի դեմ պայքարելու նպատակով նվազեցրել էր հիմնական սննդամթերքի ԱԱՀ-ն՝ 8%-ից դարձնելով 1%։