Այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցավ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ  Բուշ ավագի քաղաքականությանը:

Սուրեն Սարգսյանը գիրքը գրել է աշխատելով ԱՄՆ –ի տարբեր արխիվներում, զրուցելով հայ եւ ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Գրքում, ըստ հեղինակի՝  «չհրապարակված տեղեկութուններ կան «Գոբլի պլանի», «907-րդ բանաձեւի», Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից պլանավորված ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ է մնացել նաեւ անձամբ Բուշի ճնշման արդյունքում»: