NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Ռաֆայել Ահրենի հոդվածը, որն հրապարկվել է իսրայելական «Haaretz» պարբերականում:
«Եթե Իսրայելը մետ ապագայում ճանաչի թուրքերի կողմից 1 միլիոնից ավելի հայերի ցեղասպանության փաստը, դա ինչ-որ չափով կարող է լինել Ամերիկայում ծնված գիտնական Իսրայել Չարնիի տասնամյակների ջանքերի շներհիվ: Ներկայումս Իսրայելում բնակվող Չարնին, սակայն, զգուշավորությամբ է վերաբերվում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածության թուլացման նոր ալիքին, ինչը կարող է խափանել ցեղասպանության ճանաչման նրա արշավը:
«Թուրքիայի հետ մերձեցման ողջ գործընթացը խաղ է, որին քաղաքական գործիչները պետք է մասնակցեն, քանի որ մենք ցանկանում ենք այդ գործընթացից հնարավորինս շատ բան քաղել: Բայց ես չեմ կարծում, որ դա պետք է արվի այն պատրանքի ներքո, թե իբր մենք գործ ունենք ոչ ամբողջատիրական եւ ոչ վտանգավոր կառավարության հետ: Չեմ կարծում, որ մենք երբեւէ պետք է նորից փոխզիջման գնանք Հայոց ցեղասպանությունը մերժել-չմերժելու վերաբերյալ էթնիկ սկզբունքի հարցում: Դա չպետք է ամուսնալուծությունից հետո վերամիավորվելու փորձի հիմք լինի»,-ասել է Չարնին «Anglo File»-ին:
Թուրքիան հրաժարվում է 1915 եւ 1923թթ. իրադարձությունները ցեղասպանություն անվանելուց, Իսրայելը, որը Թուրքիային մինչեւ վերջերս համարում էր տարածաշրջանային կարեւոր դաշնակից, երբեւէ պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը:
Սական, վերջին տարիներին, հատկապես «Ազատության տորմիղի» միջադեպից պատճառով երկկողմ հարաբերություններում նկատվող սառեցումից հետո, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչերն ավելացել են: Այն, որ Քնեսեթն սկսել է քննարկել ցեղասպանության հարցը, Երուսաղեմում Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Չարնիի տասնամյակների աշխատանքի արդյունքն է:
«Չարնին երբեք չի նահանջել Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելուց եւ ժխտմանը դիմակայելուց»,- ասել է Երուսաղեմում Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի տեղեկատվական ծառայության ղեկավար Մարկ Շերմանը: Սակայն Չարնին չի բացառում, որ Երուսաղեմին իրական քաղաքականություն է պետք:
Չարնիի խոսքով` չնայած քաղաքական, տնտեսական կամ ռազմական օրինական շահերին, Իսրայելը չպետք է շարունակի ժխտել ուրիշների տառապանքը` թեկուզ հանուն սեփական տառապանքների:
«Երբ խոսվում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մասին, ես առաջին հերթին հարցնում եմ. ինչպիսի~ն կլիներ մեր կառավարության եւ մեր ժողովրդի արձագանքը, եթե որեւէ կառավարություն մերժեր Հոլոքոստը»,-ասել է նա:
Մասնագիտությամբ կլինիկական հոգեբան Չարնին ցեղասպանության ուսումնասիրությամբ հետաքրքրվել է 1960-ական թթ.` իր մի երազից հետո: Այդ ժամանակ էլ նա որոշել է իրեն նվիրել ցեղասպանության ուսումնասիրության խնդրին»:




























